ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ - PDF

Description
ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ 2010 թվական, մարտի Առաջարկություն Խորհրդարանի որոշման համար 1. Խորհրդարանը հայտարարում է իր որոշումը թե ինչ է ամրագրված Շվեդիայի 1915 թվականի հայերի, ասորիների, սիրիացիների,

Please download to get full document.

View again

of 11
All materials on our website are shared by users. If you have any questions about copyright issues, please report us to resolve them. We are always happy to assist you.
Information
Category:

Crosswords

Publish on:

Views: 67 | Pages: 11

Extension: PDF | Download: 0

Share
Transcript
ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ 2010 թվական, մարտի Առաջարկություն Խորհրդարանի որոշման համար 1. Խորհրդարանը հայտարարում է իր որոշումը թե ինչ է ամրագրված Շվեդիայի 1915 թվականի հայերի, ասորիների, սիրիացիների, քաղդեականների և Պոնտոսի հույների դեմ կատարված ցեղասպանության վերաբերյալ միջնորդության մեջ: 2. Խորհրդարանը հայտարարում է իր որոշումը առ այն, որ միջնորդության մեջ Շվեդիան պետք է գործի ԵՄ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում 1915 թվականի հայերի, ասորիների, սիրիացիների, քաղդեականների և Պոնտոսի հույների դեմ կատարված ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու համար: 3. Խորհրդարանը հայտարարում է իր որոշումը առ այն, որ Շվեդիան պետք է գործի այնպես, որ Թուրքիամ ճանաչի 1915 թվականի հայերի, ասորիների, սիրիացիների, քաղդեականների և Պոնտոսի հույների դեմ կատարված ցեղասպանությունը 2. Նախապատմություն «Կենդանի պատմության համար ֆորում է հանդիսանում այն իշխանությունը, որը Հոլոքոստի հիման վրա ունի առաքելություն աշխատելու այնպիսի հարցերի հետ, որոնք վերաբերում են հանդուրժողականությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին: Լուսավորելով մարդկային պատմության մութ մասերը մենք ցանկանում են ազդել ապագայի վրա»: Այսպես կարելի է կարդալ մի գործակալության նկարագրությունը, որը Շվեդիայի կառավարության հրամանով 1915 թվականի ցեղասպանության մասին այլոց կրթելու առաքելություն ունի: Պատմության այս դասը այսօրվա ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է, որից մենք սովորել ենք մեր սխալները և մենք պայքարում ենք ավելի լավ ապագայի համար կանխելով վաղ ժամանակների սխալների կրկնությունը: Ամեն դեպքում հետագա սխալ քայլերը կանխումը չի կարող իրականացվել, եթե որևէ մեկը բացահայտորեն չի ճանաչում իր կատարած սխալները: Այպիսով, պատմության ռևիզիոնիզմը պատմության մութ էջերի կրկնությանը նպաստող վտանգավոր գործիք է: 1915 թվականի ցեղասպանությունն առաջին հերթին կործանեց հայերին, ասորիներին, սիրիացիներին, քաղդեականներին և Պոնտոսի հույներին, բայց հետագայում նաև այլ փոքրամասնությունների համար հետևանքներ ունեցավ: Դա մեծ Թուրանական կայսրության Մեծ Թուրանի երազանքն էր, որն իրականացվեց թուրք ղեկավարների կողմից, որոնք 19-րդ դարի սկզբին ցանկանում էին էթնիկապես զտել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդը: Նրանք դրան հասան ընթացող համաշխարհային պատերազմի քողի տակ, երբ կայսրության հայ, ասորի, սիրիացի, քաղդեական և Պոնտոսի հույն բնակչությունը գրեթե ամբողջովին բնաջնջվեց: Հետազոտողների հաշվարկներով մոտավորապես 1,500,000 հայեր, 250,000-ից 500,000 ասորիներ, սիրիացիներ, քաղդեականներ և մոտավորապես 350,000 Պոնտոսի հույներ սպանվել կամ ոչնչացվել են: 1918 թվականի Թուրքիայի հաղթանակին հաջորդող կարճ ժամանակահատվածի ընթացքում մինչև Մուստաֆա Քեմալի ղեկավարության ներքո գտնվեղ Թուրքական ազգայնական շարժման ժամանակները, ցեղասպանությունը բացահայտորեն քննարկվում էր: Քաղաքական և ռազմական առաջնորդները դատապարտվեցին մեղադրվելով «պատերազմի հանցագործությունների» և «մարդդկության դեմ ուղղված հանցագործությունների» համար: Նրանց մի քանիսը մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին մահապատժի կամ ազատազրկման: Այս դատավարությունների ժամանակ Օսմանյան կայսրության փոքրամասնությունների հետապնդումների վերաբերյալ սարսափելի մանրամասներ բացահայտվեցին: Այսպիսով Թուրքիան այն նույն փուլով անցավ, ինչ որ Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Այնուամենայնիվ, դատական վարույթը կարճ կյանք ունե-ցավ: Թուրքիայի ազգայնական շարժման առաջացումը և սուլթանության լուծարումը հանգեցրին դատավարությունների դադարեցմանը և մեղադրյալների մեծա մասը ազատ արձակվեց: Քրիստոնյա բնակչության գրեթե ամբողջ մնացած մասը հայեր, ասորիներ, սիրիացիներ, քաղդեականներ և Պոնտոսի հույներ, աքսորվեցին այն վայրերից, որտեղ բնակվել էին հազարավոր տարիներ: 3. ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին 1948 թվականի Կոնվենցիան, Եվրախորհրդարանը և պաշտոնական ճանաչումները Ռաֆայել Լեմկինը լեհական հրեա իրավաբանը ով 1940-ականների ընթացքում «ցեղասպանություն» տերմինի հեղինակը և ՄԱԿ-ի Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման մասին Կոնվենցիայի հայրը, լիովի տեղյակ էր 1915 թվականի ցեղասպանության և միջազգային հանրության միջամտության ձախողման մասին: Իր մշակած սահմանումը ընդգրկվել է ՄԱԿ-ի Կոնվենցիայի մեջ, որն արտահայտում է հետևյալը Հոդված 2. Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ այդ խմբի անդամների սպանությունը, այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին: Ավելին սահմանված է, որ ներկայիս ՄԱԿ-ի 1948 թվականի Կոնվենցիան նոր օրենսդրություն չէ, այլ միմիայն գոյություն ունեցող «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների» մասին միջազգային օրենքների վավերացում է, որոնք շարադրված են 1920 թվականի Սևրի Պայմանագրի 230-րդ հոդվածում: Նույնիսկ կարևոր փաստ է այն, որ Պատերազմի Հանցագործությունների և Մարդկության Դեմ ուղղված Հանցագործությունների կանոնադրական սահմանափակումների անընդունելիության մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան ընդունված 1968 թվականի նոյեմբերի 26-ին, ուժի մեջ սկած 1970 թվականի նոյեմբերի 11-ից վավերացնում է դրա հետադարձ ուժը և ոչ պարտադիր բնույթը: Հենց այս պատճառով, համաձայն ՄԱԿ-ի Կոնվենցիայի և Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ջարդերը, և Հոլոքոստը ցեղասպանության դեպքեր են չնայած այն փաստին, որ դրանք տեղի են ունեցել մինչև կոնվենցիայի սահմանումը: ՄԱԿ-ի պատմության ընթացքում ցեղասպանության մասին երկու խոշոր հետազոտություններ զեկույցներ են պատրաստվել: Առաջինը, այսպես կոչված, 1978 թվականի Ռուհաշյանկիկոյի զեկույցն էր և երկրորդը Ուայթաքերի զեկույցը, որը քննարկվել է 1985 թվականին, (Մարդու իրավունքների հանձնաժողովի Տնտեսական և սոցիալական խորհուրդ, Խտրականության կանխման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողով, երեսունութերորդ նստաշրջան, ժամանակավոր օրակարգի նյութ 4 E/CN.4/Sub.2/1985/6): 1915 թվականի ցեղասպանությունը մի քանի տեղերում հիշատակվում է որպես 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ցեղասպանության օրինակ: 1985 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ենթահանձնաժողովում զեկույցը քվեարկվել է 14 կողմ, 1 դեմ (4 ձեռնպահ) կարգով: 1987 թվականի հունիսի 18-ին Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 1965 թվականին ցեղասպանության 50-րդ տարելիցին, մի քանի երկրներ և կազմակերպություններ պաշտոնապես ճանաչեցին 1915 թվականի ցեղասպանությունը, այդ թվում Ուրուգվայը (1965 թ.), Կիպրոսը (1982 թ.), Ռուսաստանը (1995 թ.), Հունաստանը (1996 թ.), Լիբանանը (1997 թ.), Բելգիան (1998 թ.), Ֆրանսիան (1998 թ.), Իտալիան (2000 թ.), Վատիկանը (2000 թ.), Շվեյցարիան (2003 թ.), Արգենտինան (2003 թ.), Կանադան (2004 թ.), Սլովակիան (2004 թ.), Նիդերլանդները (2004 թ.), Լեհաստանը (2005 թ.), Վենեսուելան (2005 թ.), Գերմանիան (2005 թ.), Լիտվան (2005 թ.) և Չիլին (2007 թ.): թվականի Ցեղասպանության մասին հետազոտությունը և Շվեդիայի դիրքորոշումը Հոլոքոստից հետո 1915 թվականի ցեղասպանությունը համարվում է արդի ժամանակների ամենաուսումնասիրված գործը: Այսօր ցեղասպանագետների ճնշող մեծամասնության մեջ մի լայն և միջառար- կայական կոնսեսուս գոյություն ունի, որոնք Առաջին Համաշպարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած զանգվածային ջարդերը ցեղասպանություն են համարում, և որը «ցեղասպանություն նախատիպ» է համարվում ( մինչդեռ Հոլոքոստը կոչվում է «ցեղասպանություն հարացույց»): Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS) այս ոլորտում անկախ համաշխարհային առաջատար և միջառարկայական մարմինը, մի քանի առիթներով ժամանակ այս հարցի շուրջ մի կոնսեսուս է վավերացրել 1997 թվականի հունիսի 13- ին, 2005 թվականի հունիսի 13-ին, 2007 թվականի հոկտեմբերի 13-ին և 2008 թվականի ապրիլի 23-ին: 2007 թվականի հուլիսի 13-ի բանաձևը շարադրված է հետևյալ կերպ Հաշվի առնելով այն, որ ցեղասպանության հերքումը լայնորեն ճանաչված է որպես ցեղասպանության եզրափակիչ փուլ, որն ամրագրում է ցեղասպանության հանցագործների անպատժելիությունը և ակնհայտորեն ճանապարհ է հարթում ապագա ցեղասպանությունների համար; Հաշվի առնելով այն, որ Օսմանյան կայսրության Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կամ հետո փոքրամասնությունների դեմ իրագործած ցեղասպանությունը, որը սովորաբար անվանվում է որպես ցեղասպանություն միայն հայերի դեպքում Օսմանյան կայսրության կողմից քրիստոնյա այլ փոքրամասնությունների դեմ որակապես քիչ տարբերվող ցեղասպանությունների առկայության ճանաչելը, ՈՐՈՇՎՈՒՄ Է, որ դա Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի դատապարտում է, որ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ 1914 թվականից մինչև 1923 թվականը Օսմանյան կայսրության կողմից իրականացվել է ցեղասպանություն հայերի, ասորիների և Պոնտոսի ու Անատոլիայի հույների դեմ: ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՎՈՒՄ Է, որ Ասոցիացիան կոչ է անում Թուրքիային ճանաչելու ժողովուրդների դեմ կատարած ցեղասպանությունները, խնդրելու պաշտոնական ներողություն և ռեստիտուցիայի (փոխհատուցման) հրատապ ու բովանդակալից քայլեր կատարել: Հունիսի 8-ին ցեղասպանության ավելի քան 60 համաշխարհային առաջատար փորձագետներ դիմում են ստորագրել ուղղված Խորհրդարանին, որտեղ նրանք ժխտել են 1915 թվականի ցեղասպանության վերաբերյալ գիտնակնների միջև եղած տարակարծությունը: Հետազոտությունը պետք է շարունակվի և թե Թուրքիան, թե աշխարհը բաց, անկախ և անխափան հնարավորություններ պետք է ապահովեն, Թուրքիան կողմից պետք է իր արխիվների լիարժեք ուսումնասիրման, գիտնականների, հեղինակների, լրագրողների և հրատարակիչների կողմից նման քննարկումներ կատարելու թույլտվություն տա կրելով ցեղասպանության իրականության մասին մեկնաբանություններ կատարելու համար մեղադրվելու ռիսկը: Ուփսալայի համալսարանի նոր հետազոտությունը վկայում է նաև 1915 թվականի վերաբերյալ Շվեդիայի իրական գիտելիքի մասին: Շվեդիայի արտաքին գործերի նախարարը և Գլխավոր շտաբի աշխատակազմը լավատեղյակ էին ընթացող բնաջնջումների մասին Շվեդիայի դեսպան Պեր Գյուստավ Օգյուստ Կոսվա Անցկարսվարդի և Շվեդիայի Ռազմական կցորդ Էինար աֆ Վիրսենի (երկուսն էլ տեղակայված լինելով Կոստանդնուպոլսում) Ստոկհոլմ ուղարկած զեկույցների միջոցով: Դրանց մեջ կարելի է ընթերցել հետևjալները *Անցկարսվարդ, 1915 թվական, հուլիսի 6. «Պարո ն նախարար, հայերի հետապնդումները սարսափելի չափերի են հասել և ամեն ինչ մատնացույց է անում այն փաստը, որ երիտթուրքերը ցանկանում են օգտվել այդ հնարավորությունից, քանզի որոշ պատճառների ուժով արտաքին ճնշումներ չկան, որոնցից նրանք կարող են վախենալ ընդմիշտ վերջ դնելու հայկական հարցին»: Սրա համար միջոցները բավականին պարզ են, և դրանք կիրառվում են հայ ժողովրդի բնաջնջման ճանապարհով»: * Անցկարսվարդ, 1915 թվական, հուլիսի 22. «Ոչ միայն հայ, այլև հույն ազգությամբ թուրքական սևբյելտներն են այժմ ենթարկվում դաժան հետապնդումների Պրն. Ծամադոսի համաձայն [հունական գործերի ժամանակավոր հավատարմատար] դրանք (տեղահանությունները) չեն կարող լինել այլ բան, քան Թուրքիայում բնաջնջման պատերազմ հույն ժողովրդի դեմ»: * Անցկարսվարդ, 1915 թվական, սեպտեմբերի 2. «Վեց, այսպես կոչված, հայկական վիլայեթներ, թվում է, ամբողջովին մաքրվել են կաթոլիկ հայերից Ակնհայտ է, որ թուրքերն օգտվում են այժմ պատերազմի ժամանակ հայ ժողովրդին բնաջնջելու հնարավորությունից, այնպես որ, երբ խաղաղություն տիրի, հայկական հարցն այլևս գոյություն չունենա»: * Վիրսեն, 1916 թվական, մայիսի 13. «Առողջական վիճակն Իրաքում սարսափելի է: Տիֆի տենդը բազմաթիվ զոհեր է պատճառում: Հայերի տեղահանությունները զգալիորեն նպաստել են վարակի տարածմանը, քանի որ հարյուր հազարավոր արտաքսվածներ (հայեր) քաղցից կամ ճանապարհների զրկանքներից մահացել են»: * Անցկարսվարդ, 1917 թվական, հունվարի 5. «Իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եթե Թուրքիան հետևեր
Related Search
We Need Your Support
Thank you for visiting our website and your interest in our free products and services. We are nonprofit website to share and download documents. To the running of this website, we need your help to support us.

Thanks to everyone for your continued support.

No, Thanks